ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն  հոգեբանական անվճար ծառայություններ է տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին

ԵՊՀ

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, համագործակցելով մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ, իր պատրաստակամությունն է հայտնում՝ մատուցելու հոգեբանական անվճար ծառայություններ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին (չափահասներին և երեխաներին)։

Կենտրոնի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել (+374 77) 105 259, (+374 94) 093 409 հեռախոսահամարներին։