ԳլխավորԼուրՀայաստանս

Ասում եք ինչպե՞ս ենք Արցախում. այ էսպես

Շրջափակված Արցախ

«Ասում եք ինչպե՞ս ենք Արցախում։ Այ էսպես։ Նկարում կին է, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Լիլիթ Ասրյանը։

«Թերսնումն ու ծանր կենսապայմաններն օրեցօր ուժասպառ են անում մարդկանց։

Ու չասեք մեզանից ոչինչ կախված չէ։

Յուրաքանչյուրիցս է կախված մեր հայրենիքի ու ազգի լինելիությունը։ Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Սա հանուն իր ՀԱՅՐԵՆիՔԻ հարատևության ամեն օր զրկանքներ կրող Արցախի յուրաքանչյուր քաղաքացու բանաձևն է։

Ի՞նչ անել։

— Արցախի իրավիճակի մասին պատմող հրապարակումները տարածել Ձեր ունեցած բոլոր օղակներով։

— Կազմակերպել կամ մասնակցել հանուն Արցախի փրկության ակցիաներ/ին։

-Թակել բոլոր հնարավոր ու անհնար դռները։

-Չհանձնվել ու պայքարել մինչև վերջ

Այլապես յուրաքանչյուրդ Ձեր իսկ անգործությամբ մասնակիցն ու մեղսակիցն եք դառնալու Արցախի 120 000 ժողովրդի ցեղասպանման:

Դաժա՞ն է։

Գուցե։ Բայցևայնպես իրականությունն է»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։ Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։