ԳլխավորԼուր

Բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեմ ձեզ. Սուրեն Պարսյանը` արցախցի ուսանողներին

ԱրՊՀ

«Սիրելի արցախցի ուսանողներ և գործընկերներ, Հայաստան տեղափոխման դեպքում կապվեք ինձ հետ, բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեմ ձեզ», ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Մասնավորապես` բնակարան գտնելու, ուսումը շարունակելու, զբաղվածության, փաստաթղթերի կազմման, ֆինանսական և իրավական խորհրդատվության և այլ հարցերով: Հեռ.` 077440708»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ Պարսյանը որոշ ժամանակահատված դասավանդել է ԱրՊՀ-ում:

Սեպտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Տվյալները հրապարակվել են ժամը 18:00-ի դրությամբ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։