ԳլխավորԼուր

Թևանյանը չի բացառում իշխանափոխությունից հետո Արցախին ռազմական օգնություն տրամադրելու տարբերակը. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի և՛ պատգամավորների, և՛ թեկնածուի մասով։ Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։

«Մինչ այդ կարևոր է համաժողովրդական ընդվզումը, որն արդեն մարդկանց հոգիներում է»,– նշեց Թևանյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ չեն հրապարակում վարչապետի` իրենց թեկնածուի անունը, Թևանյանն ասաց` անունը գաղտնի չի պահվում, տրամաբանական ընթացք կա։ Նա նշեց, որ այս պահին առաջնահերթ խնդիրներ կան` տեղահանված մեր հայրենակիցներին օգնելն ու Սյունիքի հարցը, քանի որ մտավախություն կա նաև Սյունիքի ուղղությամբ հարձակման։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարելի է Արցախի վիճակը թեթևացնել, Թևանյանը նշեց` նախ պրահյան գործընթացից ընդհանրապես դուրս գալ, մեր դաշնակիցների` Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները հստակեցնել ու բանակը վերականգնել։

Մանրամասները՝ տեսանյութում։