ԳլխավորԼուր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 1 միլիոն դոլար է տրամադրում արցախցի երեխաների ուսումնառության համար

Արցախցի փախստական, տեղահանված երեխաները Գորիսում

«Կրթությունը չի կարող սպասել»  հիմնադրամը (Education Cannot Wait, ECW) հայտարարել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի նոր դրամաշնորհային ֆինանսավորման մասին՝ Հայաստան փախստականների վերջին զանգվածային հոսքի պատճառով։

12-ամսյա դրամաշնորհը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և կրթության ոլորտի մյուս հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ՝ ընդլայնելու վաղ մանկական ուսումնառությունը փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքի երեխաների համար:

2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ ավելի քան 100 000 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա փախել է Հայաստան՝ իրենց հայրենի համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: Մոտ 3 000 երեխա հաշմանդամություն ունի, իսկ 9 000-ը մինչև վեց տարեկան է: