ԳլխավորԼուր

Ոտաբոբիկ Համբուրգից Բեռլին`  Արցախի համար

Գերմանաբնակ երիտասարդ Գևորգ Բաբայանն իր 2 ընկերների հետ եվրոպացիների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի վրա, հայտնում է alphanews.am-ը:

Երիտասարդները, 6 օրում ոտաբոբիկ կտրել անցել են 280 կմ ճանապարհ և Համբուրգից հասել Բեռլին՝ անցորդների ահազանգելով, որ Արցախի 120 հազար հայ բնակչությունը կանգնած է ցեղասպանության վտանգի առջև:

Նրանց ոտնաթաթերը այտուցվել են, սակայն դրան ուշադրություն չեն դարձնում, քանի որ իրենց առջև դրած նպատակին հասել են՝ հնարավորության սահմաններում բարձրաձայնել են տոտալ շրջափակման մեջ գտնվող քրիստոնյա ժողովրդին պատուհասած փորձության մասին, որի վերաբերյալ եվրոպական մամուլը գրեթե լռում է: