ԳլխավորԼուր

«Ես չգիտեմ` հայրս ողջ է, թե ոչ». Ակցիա՝ կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Ես չգիտեմ` հայրս ողջ է, թե ոչ, քրոջս երեխաները ողջ են, թե ոչ: Իմ մայրն ու հայրն են այնտեղ, իմ քույրն է այնտեղ…Երբ որ պետք լինի՝ ոստիկանները մի կողմ են անցնելու…Հենց այս պահին Արցախում իրենց երեխաների տարիքի երեխաներ են զոհվում», -այսօր կառավարության դիմաց անցկացված ակցիայի ժամանակ հայտարարեց արցախցիներից մեկը:

«Եթե վաղը Նիկոլը լինի Հայաստանի վարչապետ, Արցախը չի լինելու, Հայաստանը չի լինելու: Հաստա´տ, հերթով կորցնում ենք»,-նշեց մյուսը:

Ոստիկանները կոչ արեցին զսպել էմոցիաները և հիշեցրեցին, որ իրենք ցուցարարների թշնամիները չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։