ԳլխավորԼուր

Ավիահարվածներ` Մարտակերտում, Եղծահողը շրջապատված է, զոհերի ու վիրավորների թիվն աճում է

Արցախը հրետակոծվում է

Ադրբեջանական կողմը ավիահարված է հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է»,-գրել է նա:

Մեկ այլ տեղեկություն ենք ստանում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանից: Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում: Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են:

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։