ԳլխավորԼուր

Արցախում ունենք 25 զոհ, «Հանրապետական» ու «Արևիկ» ԲԿ-ներում 140 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ահաբեկչական գործողությունների հետևանքով Արցախում այսօր 20:00-ի դրությամբ 25 զոհ ունենք, որոնցից 2-ը քաղաքացիական անձիք են: Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան պաշտոնական էջում:

Արցախի առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։

«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։