ԳլխավորԼուր

Արցախում 19-ամյա զինծառայող է սպանվել

Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող, 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: