Հնագույն եւ հեղինակավոր ԲՈՒՀ-երից մեկը` Բոլոնիայի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ` բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, տեղեկանում ենք Your Opportunities ֆեյսբուքյան էջից։
Համալսարանը առաջարկում է ուսումնական ծրագրեր տնտեսագիտության եւ մենեջմենթի, մանկավարժության, ինժեներիայի, ճարտարապետության, լեզուների եւ գրականության, իրավագիտության, բժշկության, դեղագիտության եւ կենսաբանության, քաղաքագիտության, վերլուծագիտության, սոցիոլոգիայի եւ այլ բնագավառներում։
Դիմելու վերջնաժամկետը` 2022-ի ապրիլի 30 (բակալավրիատ), մարտի 31 (մագիստրատուրա)։
Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը, կեցության համար տրամադրում է 11 000 եվրո։
Առավել մանրամասն՝ այստեղ։