ԳլխավորԼուր

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը. ԿԸՀ

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցությամբ աչքի է ընկել Լոռու մարզի Թումանյան համայնքը, որտեղ ընտրողների 69.78 տոկոսը մասնակցել է քվեարկությանը։ Ամենապասիվ մասնակցությունն Արմավիր քաղաքում է, որտեղ գրանցվել է մասնակցության 20.73 տոկոս։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։