ԳլխավորԼուր

Վրաստանում ընտրություններ են. ուսանողներն ընտրողների թվի 5 տոկոսն են կազմում

Վրաստան, ընտրություններ. նկարը ստեղծված է ԱԲ-ի միջոցով

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են համամասնական ընտրակարգով, որին մասնակցում են նաև ուսանողները:

2023-2024 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում էր 177 791 ուսանող։ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ երկրում գրանցված ընտրողների թիվը 3 508 294 է։

Այսպիսով, ուսանողները կազմում են ընտրողների ընդհանուր թվի մոտ 5%-ը:

Ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում. այս պահի դրությամբ մի քանի տեղամասերում ծեծկռտուքներ ու լցոնումներ են գրանցվել։ Վրաստանի ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել Մառնեուլի տեղամասի արդյունքները լցոնումների պատճառով։

Խորհրդարան անցնելու համար մասնակից 18 կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը: