ԳլխավորԼուր

Վրաստանի ԲՈՒՀ-երում դասերը կմեկնարկեն սովորական ռեժիմով

Վրաստանի ԿԳՄՍ նախարար Միխեիլ Չխենկելին առցանց աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարին սկսելու վերաբերյալ մի շարք հարցեր, տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն:

Նախարարի խոսքով՝ ելնելով ներկա պահի համաճարակային իրավիճակից, ԲՈՒՀ-երում կրթական գործընթացը կմեկնարկի սովորական ռեժիմով: Չխենկելիի խոսքով՝ կարևոր է, որ կրթական համակարգը համատեղ ջանքերով կարողանա պահպանել առկա իրավիճակը:

Համալսարաններում անվտանգ միջավայր ապահովումը պետք է իրականացվի Առողջապահության նախարարության հանձնարարականներին համապատասխան: Լսարաններում ուսանողների միջև պետք է պահպանվի 1 մետր հեռավորություն, իսկ շենք մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է դիմակ կրի:

Նախարարը վերջում պարզաբանել է, որ եթե ԲՈՒՀ-ի ենթակառուցվածքը թույլ չի տալիս սեղանների միջև պահպանել 1 մետր հեռավորությունը, բացառության կարգով հնարավորություն կտրվի առարկայի տեսական մասն անցկացնել հեռավար ուսուցման կարգով

Comment here