ԳլխավորԼուր

Փլուզում՝ Շատին գյուղում. կա զոհ (փոփոխված)

Փլուզում Շատինում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած (Արմեն Հ․, ծնված 1984 թ․), ով Եղեգնաձորի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Comment here