ԳլխավորԼուր

Հիսուն հազար գիրք՝ դպրոցական գրադարաններին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դեռևս փետրվարին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախաձեռնել էր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին նվիրել վերջին տարիներին հրատարակված գրքեր։ Ըստ նախաձեռնության՝ 50.000 գիրք պետք է բաշխվեր շուրջ 1300 դպրոցական գրադարանների: Համավարակով պայմանավորված՝ գործընթացը ընդհատվել էր, սակայն Պարետի որոշմամբ գրադարանների վերաբացումից հետո և նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ գրքերը կհասնեն գրադարաններին:

Արարատի և Արմավիրի դպրոցները արդեն համալրվել են նոր գրքերով. հաջորդ մարզը Արագածոտն է: Դպրոցական գրադարանները, բացի դպրոցական դասագրքերից, երբևէ չեն համալրվել գեղարվեստական գրականությամբ: Գրադարաններին տրամադրվող գրականության ցանկը ներառում է հայ դասական և ժամանակակից գրողների, հանրագիտարանային և հանրամատչելի, մշակութաբանական, պատմական գրականություն, պատկերագրքեր և այլ հրատարակություններ:

Comment here