ԳլխավորԼուրՄի կտոր գիրք

Ինչ գրքեր են պետք Հայաստանի գրադարաններին

Գրքեր գրադարանների համար

Գիրք նվիրելու օրվա ավանդույթը ծնունդ է առել Հայաստանի ազգային գրադարանում 2006 թվականին Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ և մի լավ առիթով նշվել է գրադարանի պատերի ներսում, տեղեկանում ենք գրադարանի ֆեյսբուքյան էջից։

«2007թ. ապրիլին գիրք նվիրելու օրն արդեն ընդգրկվել է ազգային գրադարանային շաբաթվա ծրագրում։ Իսկ երբ 2008-ին միջոցառմանը միացավ նաև Հայաստանի գրողների միությունը երջանկահիշատակ Լևոն Անանյանի աջակցությամբ, այն շատ արագ տարածվեց գրական-հասարակական շրջանակներում և հատկապես լավ ընդունվեց երիտասարդության կողմից։

Նախորդ տարիների պես Գիրք նվիրելու օրը բոլոր գրախանութներում հատուկ զեղչեր են լինելու։ Այս տարի առաջարկում ենք գրքերն իրար նվիրելուց բացի մտածենք նաև գրադարաններին նվիրելու մասին։ Տեսեք։ Երբ գիրքը նվիրում եք որևէ մեկի, ապա այն կարդացվում է մեկ անգամ, գուցե երկու-երեք։ Իսկ եթե ուզում եք, որ ձեր նվերը ավելի շատ կարդացվի, ապա #Նվիրիր_գրադարանին։ Ախր 50 անգամ ավելի շատ մարդ կկարդա։ 2-3 տարում մտավորապես հենց այդքան է կազմում լավ գրքի միջին շրջանառությունը։

Այդ նպատակով խորհրդակցելով գրադարանների և գործընկերների հետ վերջին տարիներին լույս տեսած գրականության մի ցուցակ ենք կազմել, որին կարող եք ծանոթանալ այստեղից՝ https://rb.gy/tjwvvy ։ Այս գրքերից ցանկացածը լավ նվեր կլինի դպրոցական և համայնքային գրադարանների համար։

Գրադարանների համալրման և գրադարանային գործի զարգացման համար պատասխանատու տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այս ցուցակի վրա։ Եթե ուզում եք, իսկ դուք պարտավոր եք, ձեր համայնքում ունենալ մրցունակ և ընթերցողակենտրոն գրադարան, ապա ձեր քաղաքի և գյուղի գրադարաններում պետք է ունենաք այս ցուցակի գրականությունը»,-նշված է գրառման մեջ։

Ագաթա Քրիստի «Մահ Նեղոսի վրա» -3900դրամ
Ագաթա Քրիստի «Սպանություն գոլֆի դաշտում» -3900դրամ
Ագաթա Քրիստի «Դիակը գրադարանում» -3900դրամ
Ալբեր Քամյու «Օտարը» -2650դրամ
Ալեքս Մայքլիդիս «Լռակյաց հիվանդը» — 5800դրամ
Աննա Ֆրանկ «Հետնատունը» -4900դրամ
Անտոնիա Արսլան «Մշո գիրք» -3500դրամ
Աշոտ Աղաբաբյան «Վերջին անգամ ենք ապրում» -6500դրամ
Արտավազդ Եղիազարյան «Վիշապաքարի գաղտնիքը» -4990դրամ
Բաղիշ Հովսեփյան «Սերմնացանները չվերադարձան» -3990դրամ
Գրիգ «Հիսուսի կատուն» — 2990դրամ
Գուրգեն Խանջյան «Համավարակ» -4490դրամ
Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր» -3990դրամ
Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» -2990դրամ
Զապել Եսայան «Սիլիհտարի պարտեզները»-2650դրամ
Էմիլիո Սալգարի «Սև ծովահենը» (արկածային) -3900դրամ
Լիլիթ Հակոբյան «Թելեթրիփ» -3700դրամ
Լուսի Մոդ Մոնտգոմերի «Աննան կանաչ կտուրներից» -4400դրամ
Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» -6400դրամ
Համաստեղ «Սպիտակ ձիավորը» — 5700դրամ
Հովիկ Աֆյան «Կարմիր» — 2990դրամ
Հովիկ Աֆյան «Չաստվածաշունչ» — 3490դրամ
Հովհաննես Երանյան «Մահացու հյուրախաղ» — 3450դրամ
Մկրտիչ Խերանյան «Սասնա տունը» -2500դրամ
Մհեր Իսրայելյան «Ես եմ աշխարհի թագավորը» -2990դրամ
Մուրակամի «Նորվեգական անտառ» -4990դրամ
Նարինե Աբգարյան «Դրսեկը» -4800դրամ
Նարինե Աբգարյան «Մանյունյա» -5800դրամ
Ջերոմ Սելինջեր «Փրկիչը տարեկանի արտում» -4500դրամ
Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» -4900դրամ
Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը գաղտնիքների սենյակը» -4900դրամ
Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» -9900դրամ
Ջոջո Մոյես «Ես մինչ քեզ» -5700դրամ
Ջոջո Մոյես «Աստղեր նվիրողը» -5700դրամ
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» -3900դրամ
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին «Հոբիթը» -4990դրամ
Ռուբեն Մարուխյան «Չի կարելի արկածները» -2400դրամ
Սյունե Սևադա «Աղի թեյ» -4800դրամ
Սյունե Սևադա «Կախվածություն» -4300դրամ
Վահագն Գրիգորյան «Պողոս֊Պետրոս» -5990դրամ
Վիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» -3450դրամ
Րաֆֆի «Սամվել» -5990դրամ
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմսնկարը» -3500դրամ
Ֆրենսիս Էլիզա Բարնեթ «Խորհրդավոր պարտեզը» -5700դրամ