ԳլխավորԼուր

Հյուսիսային համալսարանում ամփոփվել է «Լավագույն ընթերցող ուսանող» մրցույթը

Հ. Թումանյանի ծննդյան 153-րդ ամյակին և Գիրք նվիրելու օրը Հյուսիսային համալսարանի գրադարանը համալրվել է մասնագիտական ու գեղարվեստական ամենատարբեր գրքերով: Այս տարի համալրումը կատարվել է փոքր-ինչ այլ կերպ:

«Ցուցակագրվեցին այն բոլոր գեղարվեստական ու մասնագիտական գրքերը, որոնք տարվա ընթացքում մեծ պահանջարկ են ունեցել ուսանողների կողմից, սակայն գրադարանում առկա չեն եղել: Գնումները կատարվել են ըստ ուսանողների նախասիրությունների: Այնպես որ, սիրելի ընթերցասերներ, հենց երկուշաբթի օրը գրադարանից կարող եք ձեռք բերել ձեզ այդքան հետաքրքրող գրքերը: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին՝ ուշադրության և հոգածու վերաբերմունքի համար»,-նշված է բուհի ֆեյսբուքյան էջում:

Փետրվարի 19-ին ամփոփվել է նաև տարվա «Լավագույն ընթերցող ուսանող» մրցույթը: Գրադարանավարուհի Աննա Սահակյանը ներկայացրել է մրցույթում հաղթած ուսանողներին և նրանց հանձնել նվեր գրքերը: 2021-2022 ուստարվա լավագույն ընթերցող ուսանողներն են՝

1. Ավալյան Կարինե (տարրական մանկավարժություն, հեռակա մագիստրատուրա, 2-րդ կուրս):

2. Վարդանյան Նաիրա (իրավագիտության ֆակուլտետ, հեռակա ուսուցում, 4-րդ կուրս):

3.Հովհաննիսյան Արմինե (հոգեբանություն 4-րդ կուրս, առկա ուսուցում):

4.Մարգարյան Մարիամ (իրավագիտության ֆակուլտետ, առկա ուսուցում, 3-րդ կուրս):

5.Հովսեփյան Սիրուշ (տարրական մանկավարժություն, առկա ուսուցում, 3-րդ կուրս):

6.Խաչատրյան Արթուր (տնտեսագիտության ֆակուլտետ, առկա ուսուցում, 3-րդ կուրս):