ԳլխավորԽճանկար

Դպրոցականները գրքեր են ստանում անօդաչու թռչող սարքերի միջոցով (տեսանյութ)

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի դպրոցականներն աշխարհում առաջինն են սկսել գրքեր ստանալ, որ նրանց տներն են հասցնում անօդաչու թռչող սարքերը, տեղեկացնում է PC Mag-ը։

Նախաձեռնության հեղինակը գրադարանավար Քելի Պասեկն է։

Դպրոցականները կարող են ընտրություն կատարել 150 հազար անվանում գրքերից եւ անվճար ստանալ այն։

Ծրագրի նպատակն է կարանտինի ժամանակ դպրոցականներին ապահովել կրթության համար անհրաժեշտ գրականությամբ կամ պարզապես շեղել նրանց համակարգիչներից։

Անօդաչու թռչող սարքերը պատկանում են Wing Aviation ընկերությանը, որը, ինչպես եւ Google-ը, Alphabet հոլդինգի մեջ է մտնում։

՚

Comment here