ԳլխավորԼուր

Կորեացի 28-ամյա երգիչը մահացել է առեղծվածային պայմաններում

28 տարեկանում մահացել է TST կորեական խմբի մենակատար Յոհանը (իսկական անունը՝ Կիմ Չժոն Հվան), տեղեկացնում է The Sun-ը։ Ընտանիքը չի հայտնել մահվան պատճառը։

Յոհանը ճանաչում է ձեռք բերել 2015 թվականից հանդես գալով NOM խմբում, որը ցրվելուց հետո սկսել է ելույթ ունենալ TST-ում։ Խումբը նոր ալբոմ էր թողարկել այս տարվա հունվարին։

Երգչի թաղումը նախատեսված է հունիսի 18-ին։

Նրա վերջին հրապարակած լուսանկարի տակ գրված է. «Ուզում եմ ճանապարհորդել»։

Comment here