ԳլխավորԼուրՇոուբիզնես

Ջասթին Բիբերի դեմքի մի մասը կաթվածահար է եղել. տեսանյութ

Ջասթին Բիբեր

Ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերի դեմքի աջ հատվածը կաթվածահար է եղել. բժիշկները Ռամզի Հանթի համախտանիշ են ախտորոշել։ 28-ամյա երգիչն այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջում և տեսանյութ է հրապարակել։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Չնայած դուք դա կարող եք տեսնել նաև իմ դեմքին նայելով։ Ես չեմ կարողանում ժպտալ, շարժել աջ քթանցքս և թարթել աջ աչքս։ Ովքեր վրդովվել են, որ չեղարկել եմ իմ շոուները, ասեմ, որ պարզապես ի վիճակի չեմ. սա շատ լուրջ է»,- ասում է Բիբերը։

Նրա խոսքով` այժմ դեմքի վարժություններ է անում, որպեսզի մկանները վերականգնվեն։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Justin Bieber (@justinbieber)