ԳլխավորԼուր

Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Դատական նիստ

«Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվեց։

Շնորհակալություն արդարացի դատական ակտ կայացրած Դատարանին` նախագահությամբ դատավոր Տ. Մուրադյանի»,-ֆեյսբուքյան էջում հայտնել է Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը։

Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը երեկ բերման էր ենթարկվել իր աշխատասենյակից։

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։