ԳլխավորԼուր

Գրավը կկիրառվի նաև որպես ինքնուրույն խափանման միջոց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է, որ գրավը կիրառվի ոչ միայն որպես կալանավորման աընտրանքային խափանման միջոց, այլ նաև ինքնուրույն խափանման միջոց:

Նախագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժել, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ:

Վերջիններս ընտրելու հարցի լուծումը թողնվում է միայն վարույթ իրականացնող մարմնի իրավասությանը: Այսինքն, եթե կոկրետ դեպքում նշված նպատակներին հնարավոր է հասնել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ խափանման միջոցներ կիրառելով, ապա տվյալ դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել չի կարող: Այսպիսով ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելը։

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված լինելու դեպքում դատարանին հնարավորություն է տրվում հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն կալանավորման աընտրանքային խափանման միջոց, այլ նաև որպես ինքնուրույն խափանման միջոց:

Գրավի գումարի նվազագույն չափը սահմանվում է 200 հազար ՀՀ դրամ՝ անկախ հանցագործության տեսակից՝ հնարավորության տալով անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել:

Comment here