ԳլխավորԼուր

Իր անչափահաս երեխայի նկատմամբ սեռական բռնություն կիրառած կինը կալանավորվել է

Դեպրեսիա, բռնություն

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս երեխաների մոր` Աննա Արևշատյանի կողմից Գավառ քաղաքի իրենց բնակարանում իր երեխայի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ իր մյուս անչափահաս երեխաներին պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու և ներգրավելու, պոռնկագրական նյութեր պատրաստելու, տարածելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով:

Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ձեռնարկվել են երեխաների ապաստանի, խնամքի և անվտանգության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցներ։

Մասնավորապես՝ քննիչի գրությամբ, սահմանված ընթացակարգով, երեխաները տեղափոխվել են համապատասխան խնամքի կենտրոններ։

Հիշեցնենք` օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աղջկան ծեծում է 34-ամյա Աննա Արևշատյանը։ Նույն օրը նա ձերբակալվեց։