ԳլխավորԼուր

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց

Ավետիք Չալաբյան

Դատարանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում  է կայացրել: Այս մասին հայտնում են 5165 շարժումից:

«Քիչ առաջ դատարանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց: Այսօր` 17:30-ին, Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ կլինի մամուլի ասուլիս, որի ժամանակ Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, Էդգար Ղազարյանը և Մենուա Սողոմոնյանը կներկայացնեն մանրամասները, կմեկնաբանեն դատարանի որոշումը»,-ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել էին դասախոս Էմմա Սարգսյանն ու Ավետիք Չալաբյանը: