Մինսկի Երեխաների ու երիտասարդների քաղաքային պալատի հնչյունային ռեժիսորներ Կիրիլ Գալանովն ու Վլադիսլավ Սոկոլովսկին կալանավորվել են 10 օրով՝ լրացուցիչ կրթական հաստատությունների Բաց դռների օրը տապալելու համար այն բանից հետո, երբ միջոցառման ժամանակ միացրել են Վիկտոր Ցոյի “Перемен” երգը։
Միջոցառումն անցկացվել է օգոստոսի 6-ին՝ Մինսկի Կիեւյան հրապարակում, որտեղ ենթադրաբար պետք է անցկացվեր նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցների հավաքը։
Իշխանությունների կազմակերպած միջոցառման երաժշտական կողմի պատասխանատուները եղել են Գալանովն ու Սոկոլովսկին։ Տիխանովսկայայի ժամանման պահին դիջեյներն ընդհատել են քաղաքային միջոցառմանը հրավիրված երգչի ելույթը եւ միացրել են “Перемен”-ը։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ «Մանր խուլիգանություն» եւ «Պաշտոնատար անձի օրինական կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը՝ նրա պաշտոնական լիազորությունների իրականացման ժամանակ» հոդվածների հատկանիշներով։
Հավելենք, որ Բելառուսի նախագահի ընտրությունները նախատեսված են օգոստոսի 9-ին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։