ԳլխավորԼուր

Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, մերժեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Նա  մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը համաձայնություն տվեց դատախազության միջնորդությանը՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ հարկ եղած դեպքում կալանավորելու վերաբերյալ։

Comment here