ԳլխավորԼուր

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը։

«Պաշտպաններս նոր ենք ներգրավվել քրեական գործին՝ խնդրել ենք ժամանակ, որպեսզի ծանոթանանք գործի նյութերին։ Վաղը՝ 16։30-ին կշարունակվի դատական նիստը»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք բաժանելու գործի շրջանակում։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը համաձայնություն տվեց դատախազության միջնորդությանը՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ հարկ եղած դեպքում կալանավորելու վերաբերյալ։

Comment here