ԳլխավորԼուր

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մայիս 13-ին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած 3 միջնորդությունների քննարկումը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ, դատական ակտը կհրապարկվի մայիսի 13-ին՝ ժամը 17.50-ին։

Գրեթե երկամսյա դադարից հետո այսօր վերսկսվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Նախկին նախագահը, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի շրջանակում մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ:

Նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։  Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորել են Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Դատավարությունն ընդհատվել էր մարտի կեսին դատավոր Աննա Դանիբեկյանի տեւական բացակայության պատճառով:

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։

 

 

 

Comment here