ԳլխավորԼուր

Տիգրան Ավինյանը փոխհատուցում ստացած 1 մլն դրամը տրամադրել է 2 ուսանողի ուսման վարձի վճարմանը

Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար, գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:

Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here