ՌԴ կառավարությունը սահմանել է նոր դրույքաչափ կրթական վարկերի համար՝ տարեկան 3 տոկոս։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ այդ մասին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Վերջինս նշել է, որ մինչ օրս կրթական վարկավորման պայմաններն ավելի շատ նման էին սպառողական վարկավորման պայմաններին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ որոշվել է ուսումնական վարկավորումն ավելի շահավետ դարձնել նրանց համար, ովքեր բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն են ստանում վճարովի հիմունքներով։
Վարկավորման արտոնյալ ժամանակահատվածը 3 ամսից դարձել է 9 ամիս՝ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո։ Այդպիսով շրջանավարտները կարող են աշխատանք գտնել, փորձաշրջան անցնել եւ վճարումների ընթացքում ֆինանսական չափազանց մեծ ծանրաբեռնվածություն չզգալ։
Վարկի մարման ժամկետը դարձել է 15 տարի՝ արտոնյալ ժամկետի ավարտից հետո։
Վարչապետը նշել է, որ որոշումը կարող է հետադաձ ուժ ունենալ եւ տարածվել մինչ այժմ ստացած ուսումնական վարկերի վրա։ Դրա համար հարկավոր է, որ ուսանողները համապատասխան դիմում ներկայացնեն բանկ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։