ԳլխավորԼուր

Արցախցի ուսանողների վարձավճարի փոխհատուցման որոշ դեպքերում հնարավոր է հավելյալ գումարի կարիք առաջանա. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացած 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագիրը:

«Կարգով նախատեսվում է կրթաթոշակով ապահովել բռնի տեղահանված այն ուսանողներին, որոնք տեղահանվելուց առաջ սովորում էին Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններում:

Կրթաթոշակից կօգտվեն այն ուսանողները, որոնք կտեղափոխվեն համապատասխան մասնագիտությամբ պետական ուսումնական հաստատություններ: Ուսանողը ուսումնական հաստատության հետ կնքելու է պայմանագիր, որով իրեն փոխանցվելիք, տվյալ մասնագիտության համար սահմանված չափը չգերազանցող կրթաթոշակի գումարը փոխանցվելու է որպես ուսման վարձի փոխհատուցում:

Առավելագույն չափերը սահմանված են տվյալ կարգի 2 հավելվածներով և հաշվարկված են հետևյալ կերպ՝ վերցվել է ՀՀ-ում գործող բոլոր պետական բուհերի և ՄԿՈՒ ուսհաստատությունների՝ տվյալ մասնագիտություններով հաստատված վարձավճարների միջին արժեքը: Այսինքն, որոշ պարագաներում կրթաթոշակը կբավականացնի ուսման վարձն ամբողջապես հոգալուն, որոշ դեպքերում հնարավոր է կարիք առաջանա հավելյալ լրացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում։