Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ի եւս մեկ ուսանող է զոհվել

Ռազմաճակատում հանուն Հայրենիքի զոհված հերոսների թվում մեր համալսարանի ուսանողն է՝ 2000 թ-ին ծնված Վահե Վարդանյանը:

Այս մասին նշված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆեյսբուքյան էջում։

«Դիզայնի ֆակուլտետում սովորող Վահեն հասցրել էր զգալ ուսանող լինելու հաճույքն ընդամենը մեկ կիսամյակ, որից հետո զորակոչվել էր ծառայության:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ողջ անձնակազմն իր խորին ցավակցություններն է հայտնում Վահե Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Հավերժ փա՜ռք և պատիվ՝ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հերոս զինվորներին»:

Comment here