ԱրցախԳլխավորԼուր

Գավառի պետական համալսարանում Արցախից բռնի տեղահանված 15 ուսանող է սովորում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գավառի պետական համալսարանում Արցախից բռնի տեղահանված 15 ուսանող է սովորում, նրանց ուսման վարձը հոգում է կառավարությունը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործադիրը հանել է Հայաստանում բուհից բուհ տեղափոխվելու գործող սահմանափակումները: Անհատական գրաֆիկով ուսանողները կարող են հանձնել քննություններ ու կուտակել անհրաժեշտ կրեդիտներ ուսումը շարունակելու համար:

Ուսման վարձի փոխհատուցում է նախատեսված նաև նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների համար:

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է, նրանցից 1600-ը ԱրՊՀ-ից են։

Մանրամասները՝ տեսանյութում։