ԳլխավորԼուր

Լիոնել Մեսսին 8–րդ անգամ «Ոսկե գնդակ» ստացավ

Լիոնել Մեսսի

Փարիզի Շատլե թատրոնում կայացել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, ութերորդ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել ու «Ոսկե գնդակի» արժանացել «Ինտեր Մայամիի» խաղացող, արգենտինացի Լիոնել Մեսսին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը անգլիական թիմի կազմում 2022/23 մրցաշրջանում դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր։

Լավագույն եռյակը եզրափակել է աշխարհի փոխչեմպիոն՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը 2022 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։