ԱրցախԳլխավորԼուր

Արցախցի շուրջ 5 հազար երեխա դեռևս դպրոց չի գնում. Ժաննա Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել Հայաստանի կրթական հաստատություններում, հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա հիշեցրել է, որ մարզերում աշխատանքի անցնող ուսուցիչը 30 տոկոս հավելավճար կստանա, իսկ սահմանամերձ համայնքներում դրան կգումարվի ամսական 50 հազար դրամ հավելավճարը։

Էլեկտրոնային եղանակով հնարավոր է դիմել https://kadrer.emis.am/ կայքով։

Անդրադառնալով արցախցի դպրոցականներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այսօրվա դրությամբ ՀՀ կրթական հաստատություններում ներգրավված են շուրջ 16 հազարը այն դեպքում, երբ բռնի տեղահանված երեխաների մեջ դպրոցահասակ են ավելի քան 21 հազարը։

Մանրամասները՝ տեսանյութում։