Ռուսաստանի Իժեւսկ քաղաքի (Ուդմուրտիա) թիվ 88 դպրոցում հրաձգության հետեւանքով կա 6 զոհ, մոտ 20 վիրավոր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախնական տվյալներով՝ հարձակվողը կրակել է երկու «Մակարով» ատրճանակից։
Ականատեսները հայտնում են, որ երեխաները, փորձելով փրկվել, դուրս են նետվել պատուհաններից։ Մյուսները թաքնվել են դասարաններում։
Անձը դեռ չպարզված հանցագործն ինքնասպանություն է գործել։
Ավելի ուշ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնեց 9 զոհի մասին՝ 5 երեխա, 2 ուսուցիչ, անվտանգության 2 աշխատակից։