ԳլխավորԼուր

Կրակոցներ Իժեւսկ քաղաքի դպրոցում. կան բազմաթիվ տուժածներ

Ռուսաստանի Իժեւսկ քաղաքի (Ուդմուրտիա) թիվ 88 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Նշվում է, որ սեւ հագգուստով մի տղամարդ դասի ժամին մտել է դպրոց ու սկսել է կրակել։

Նախնական տվյալներով՝ անվտանգության աշխատակիցն ու մի քանի դպրոցական է տուժել։ Նրանց մի մասը վնասվել է պատուհաններից դուրս նետվելու պատճառով։

Այս պահի դրությամբ հանցագործը դեռ դպրոցում է, նա ոչ մի պահանջ չի ներկայացրել։