ԳլխավորԼուր

Կրակոցներ՝ Ֆլորիդայի համալսարանում. կան զոհեր ու վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կրակոցներ՝ Ֆլորիդայի համալսարանում

Ֆլորիդայի համալսարանում (ԱՄՆ) կրակոցներ են հնչել, 2 մարդ սպանվել է, 6-ը` վիրավորվել։

«Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` ծանր»,– նշվում է հաղորդագրությունում։

Ականատեսներից մեկն էլ պատմել է NBC-ին, որ հանցագործն օգտագործել է հրացան ու ատրճանակ. 20-30 վայրկյանում մոտ 15 կրակոց է հնչել։

Կրակոցների մասին արդեն տեղեկացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ըստ ԶԼՄ–ների` այս պահին 1 ձերբակալված կա, բայց ենթադրվում է, որ հանցագործները 2–ն են։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews