ԳլխավորԼուր

Երևանի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինություն» կրթական փորձնական ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ, մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինություն» կրթական փորձնական ծրագիր:

Այն նախատեսված է նախակրթական հաստատությունների ավագ խմբերի համար: Այդ ծրագրով դաստիարակները մասնակցել են վերապատրաստման դասընթացների:

«Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ»,-նշված է հաղորդագրության մեջ: