ԳլխավորԼուր

ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը:

Նախագծով սահմանվել են նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքները, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները: Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայողի ծնողների երեխաները:

Վերանայվել է երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ, սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը տարեկան առնվազն մեկ անգամ, կարգավորվել է զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը եւ այլն։

 

Comment here