Վաղն առավոտյան ժամը 11:00-ին` Ազգային ժողովում, երեք խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ հանդիպում ենք #ՊահանջատերԴիմորդ նախաձեռնության անդամների հետ` քննարկելու նրանց կողմից ներկայացվելիք առաջարկները և հետագա հնարավոր քայլերը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Այս հարցը պետք է ունենա օբյեկտիվ, արդար և պահանջատեր դիմորդների համար ընդունելի լուծում, քանի որ հենց այս տարի թագավարակով պայմանավորված, ինչպես նաև նախարարության կայացրած` բազմակողմանի չհաշվարկված որոշումների արդյունքում տուժել են հենց այս երեխաները, այդ իսկ պատճառով լիազոր մարմնի կողմից կայացվելիք հետագա որոշումները պետք է բխեն հենց այս դիմորդների շահերից և հօգուտ նրանց` հաշվի առնելով մի քանի պարզ սխալ, որ արվել է նախարարության կողմից.
— մեկ քննություն հանձնելու կարգը, ընդ որում օրենքի ակնհայտ ու կոպիտ խախտմամբ,
— 2-ից ավելի հայտագրման կարգը, այն դեպքում, երբ թե վճարովիի և թե անվճարի դեպքում առաջնայնություն տրվում է միայն առաջին հայտին։ Այս դեպքում կորչում է 2-ից ավելի հայտեր ներկայացնելու տրամաբանությունը։
ԱԺ բոլոր հանձնաժողովներին նախապես տեղեկացվել է վաղվա հանդիպման մասին, ըստ այդմ ցանկացած պատգամավոր ազատորեն կարող է ներկա գտնվել քննարկմանը։
Գիտելիքը երբե’ք չպետք է ստորադասել»,-նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։