ԳլխավորԼուր

Աննա Կոստանյանն ուսանողներին հրավիրում է ԱԺ՝ հանդիպման

Հարգելի՛ ուսանողներ,

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին ժամը 14։00-ին նախատեսվում է իրականացնել ճանաչողական այց-հանդիպում ՀՀ Խորհրդարանի շենքում, տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում ուսանողներին կտրվի հնարավորություն բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, տեղի կունենա քննարկում վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի վերաբերյալ, ինչպես նաև մասնակիցները շրջայց կկատարեն Խորհրդարանի շենքում և կայցելեն Ազգային ժողովի թանգարան։

Հանդիպմանը մասնակցելու համար, խնդրում ենք լրացնել հայտադիմում։

Comment here