ԳլխավորԽճանկար

ԱՄՆ-ում յուրաքանչյուր 7-րդ ուսանող մտածել է ինքնասպանության մասին

Մարշալի համալսարանի ուսանողները (ԱՄՆ)

Արեւմտյան Վիրջինիայի (ԱՄՆ) Ուսանողների խորհրդատվական խորհուրդը (ACS), որի մեջ մտնում են նահանգի պետական քոլեջների ու համալսարանների ինքնավարության մարմինների ներկայացուցիչները, հայտարարել է West Virginia Green Bandana նախաձեռնության մեկնարկին մասին։

ACS-ի ղեկավար, Մարշալի համալսարանի ուսխորհրդի նախագահ Ալիսա Փարքսը MetroNews-ին հայտնել է, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ուսանողներին մասնակցել հոգեկան առողջության վերաբերյալ այնպիսի դասընթացների, ինչպիսիք են, օրինակ, ինքնասպանության կանխման QPR կամ հոգեկան առողջության առաջին օգնության վերապատրաստման դասընթացները։

«Երեւի շատերին սարսափեցնում է մասնագիտական օգնության համար դիմել մեկին, ում չես ճանաչում»,-ասել է Փարքսը։

Ալիսա ՓարքսՆախաձեռնության շրջանակներում ուսանողները, ովքեր այս գարնանը կավարտեն հոգեկան առողջության վերաբերյալ դասընթացները, կստանան կանաչ բանդանաներ (թաշկինակ, փոքր շարֆ), որը կամրացնեն իրենց պայուսակներին կամ կկրեն իրենց վրա։

Դա մյուս ուսանողների համար ազդանշան կծառայի այն մասին, որ կանաչ բանդանավորները բաց են խոսակցության համար ու կարող են աջակցել, մինչեւ պրոֆեսիոնալ օգնության դիմելը։

Փարքսը նշել է, որ ինքն իր հերթին նախաձեռնության մասին տեղեկացել է Հյուսիսային Կարոլինայի քոլեջներից մեկի ուսխորհրդի նախագահից։

Մարշալի համալսարանի խորհրդատվական կենտրոնի տնօրեն Քենդիս Լեյնի խոսքով, 2018 թվականին, եպբ ինքը նոր էր սկսել աշխատել Մարշալի համալսարանում, խորհրդատվական կենտրոն այցելել է 683 ուսանող։

2020-21 թթ. դիմողների թիվը հասել է 991-ի, իսկ 2021-22 թթ. միայն ձմեռային կիսամյակում կենտրոն է դիմել 967 ուսանող։

APM Reports-ի տվալներով, 2020-ին անցկացված ազգային հարցման արդյունքում պարզվել է, որ ուսանողների գրեթե 40 տոկոսը դեպրեսիա է ունեցել։ Յուրաքանչյուր երրորդ ուսանող նշել է, որ տագնապի զգացողություն է ունեցել, իսկ յուրաքանչյուր 7-րդը մտածել է ինքնասպանության մասին։

2020-ի սկզբին բռնկված COVID-19-ի համաճարակը միայն մեծացրել  է հոգեբանական ծառայությունների անհրաժեշտությունը հանրակացարաններում բնակվող  ուսանողների շրջանում։

Լեյնը նշել է, որ սթրեսների պատճառ են դարձել ամիսներով ինքնամեկուսացումը, դասերն առցանց անցկացնելն ու կենդանի շփման բացակայությունը, այն էլ՝ տնից հեռու գտնվելով։

Համավարակը նաեւ պարենային ու ֆինանսական խնդիրներ է առաջացրել ուսանողների համար։

Թրգմ. Usanogh.am-ի