ԳլխավորԼուր

Աշակերտներն ու ուսանողները այցելել էին Ազգային ժողով

Մայիսի 26-ին Ազգային ժողով էին այցելել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներն ու դասախոսները, Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական, Մեծամորի Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ, Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ եւ Երեւանի  թիվ 40 հիմնական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները:

Նրանց հետ հանդիպեցին եւ «Բաց դաս»-ն անցկացրին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Գեւորգյանը, Մաթեւոս Ասատրյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, անկախ պատգամավորներ  Սոֆիա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Թագուհի Թովմասյանը:

Հյուրերը նախ նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին օրենսդրի աշխատանքներին, ծանոթացան խորհրդարանի գործունեությանը եւ կառուցվածքին: Պատգամավորների հետ հանդիպմանը հյուրերն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրին առկա խնդիրները:

Զրույցից հետո հյուրերն այցելեցին  ԱԺ թանգարան եւ գրադարան, լուսանկարվեցին պատգամավորների հետ:

Comment here