ԳլխավորԼուրԿրթություն

ՀՀ քաղաքացի ուսանողները, ովքեր պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, ուսման վարձ չեն վճարի. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մենք ակադեմիական քաղաքում գիտակրթական կյանք ենք ուզում ունենալ, այդ պատճառով մտածել ենք, որ ակադեմիական քաղաքում պետք է լինեն բոլոր բուհերը, պետք է գոյություն ունենա մինչև 8 պետական բուհ և այդ բոլոր բուհերը պետք է ամբողջությամբ ֆինանսավորվեն պետության կողմից, նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ապագա մոդելում վճարովի ուսուցումը չի բացառվի, բայց ՀՀ քաղաքացի ուսանողների համար, ովքեր պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, ուսման վարձ չեն վճարի.

«Ակադեմիական քաղաքը ստեղծվելու է Երևանի 17-րդ թաղամասում՝ Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերի հատման հատվածում։ Այս պահին այնտեղ ամայի տարածք է, բացի նախագծումից որևէ այլ աշխատանք չի տարվում։ Հաջորդ փուլով սկսվելու են շինարարական աշխատանքներ։ Դրանից դուրս ակադեմական քաղաքի շուրջ կարևոր և էական բովանդակային աշխատանք է կատարվում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։