ԳլխավորԼուր

Հոլին կամ Գույների փառատոնը նշվեց հնդիկ ապագա բժիշկների կողմից

ԵՊԲՀ-ի հնդիկ ուսանողները ույների փառատոնի ժամանակ

Բժշկական բուհի հնդիկ ուսանողները նշեցին իրենց ամենահայտնի տոներից մեկը՝ Հոլին կամ Գույների փառատոնը, տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից։

Միջոցառմանը ներկա էին Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար, դեկան Գայանե Ավետիսյանը, փոխդեկան, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին։

Տոնը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև բարու հաղթանակը չարի կամ ջերմության հաղթանակը սառնության նկատմամբ։

Տոնը շատ նման է մեր հայկական ավանդական Վարդավառին։ Այն տոնվում է ինչպես Հնդկաստանի բնակիչների կողմից, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ ի նշան ազատության ու կապանքներից ձերբազատման։

Հոլին ունի 2000 տարուց ավելի պատմություն եւ սովորաբար նշվում է երկու օր՝ փետրվարի վերջին ու մարտի սկզբին՝ նորալուսնի ժամանակ։