«Եվրատեսիլ — 2022»-ի պաշտոնական կայքում կայացել է Հայաստանը ներկայացնող 21-ամյա Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակի պրեմիերան։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ — 2022» երգի մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: