Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն «Ինստագրամի» իր էջում գրառում է կատարել, որն ուղեկցվել է հիփ-հոփ կատարող, ազգությամբ հայ Xcho-ի «Ты и я» երգով։ Xcho-ն ռեփ է կարդում ռուսերեն։ Նա ծագումով հայ է, իսկ իսկական անունը Խաչո Դունամալյան է։
«Դուք կզարմանաք, բայց ֆիլմերում շատ տեսարաններ հենց այսպես են նկարահանվում»,- հրապարակմանը կից գրել է Սմիթը։
Մեկնաբանությունների բաժնում էլ Xcho-ն շնորհակալություն է հայտնել հոլովակի համար:
Посмотреть эту публикацию в Instagram