ԳլխավորԼուրՇոուբիզնես

Մալենան նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ Can’t Feel Anything

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նոր տեսահոլովակ է ներկայացրել Can’t Feel Anything երգի հիման վրա, որն այսօր կատարելու է «Մանկական Եվրատեսիլ»-ի գլխավոր շոուի ժամանակ։ Երաժշտության հեղինակը երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանն է, բառերը հեղինակել են Մալենան եւ Ռոզա Լինը։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը մեկնարկելու է այսօր՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարվա մրցույթին մասնակցում է 16 երկիր, Հայաստանը ներկայացնում է Նարե Ղազարյանը։